ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Մի չաղ կնիկ ա, իսպանացի, էն, որ Բասկովն էլ էր հետը»

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Մի չաղ կնիկ ա, իսպանացի, էն, որ Բասկովն էլ էր հետը»
08.06.2013 | 01:09

Հունիսի 9-ին՝ Երեւանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհառչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը:

Ես արդեն մտովի պատկերացնում եմ, թե ովքեր են լինելու դահլիճում՝ որպես հանդիսատես: Իմ համեստ հաշվարկներով՝ 60-70 տոկոսը կլինեն մարդիկ, որոնք չեն սիրում դասական երաժշտություն ու, իմ կարծիքով, նրանցից շատերը, բնականաբար, չեն իմանա անգամ երգչուհու անունը: Բայց ուղղակի պետք է լինեն համերգին, որովհետեւ իրենք իրենց ՀՀ «էլիտայի» շարքին են դասում կամ ձգտում են երևալ այդ «էլիտարվ հասարակության շրջանակներում:
Ես պատկերացնում եմ նրանց դեմքերը, ծամոն ծամելու գործով լրջորեն զբաղված տիկնանց, նրանց ձանձրացած, քարացած, սառած, անհաղորդ հայացքները, ընթացքում գուցե նաև բջջայիններով շշուկով խոսակցությունները…Պատկերացնո?ւմ եք, նման հաստավզերից մեկին զանգեն՝ նա ինչ կպատասխանի. «Հա, ապե՛, ըստե ինչ-որ համերգ ա, չէ, ի՞նչ ես ասում, ոչ Թաթուլն ա, ոչ էլ սպիտակցի Հայկոն: Մի չաղ կնիկ ա, իսպանացի, էն, որ Բասկովն էլ էր մի անգամ հետը: Էն, որ Բասկովը տուֆտա, էշ-էշ դուրս էր տալի, ծիծաղալու խոխմեք էր անում, լավ համերգ էր, ահագին ծիծաղինք, ապե ջան: Կարծեմ, սրա ազգանունը Կաբրիալետ ա: Հա՛, հաստատ, հիշեցի, Կաբրիալետ: Հա, ապե, կնգաս հետ եմ, պրծնի՝ քցեմ տուն, գամ: Դու ըտե սեղան քցի թաշախուստով-բանով, ծտերով, թե չէ՝ զզվա…»:
Այ, նման «էլիտար» հանդիսատես ունենք՝ իմ կարծիքով:
Տա Աստված, որ սխալվեմ, բայց ավելի քան համոզված եմ:
Ցավն այն է, թե որքան իսկական երաժշտասերներ` կոնսերվատորիայից, երաժշտական քոլեջներից, դպրոցներից և ուղղակի դասական երաժշտության սիրահարներ, փաստորեն, թե՛ ֆինանսապես, թե՛ նմանների պատճառով, ցավոք, չեն կարողանա մասնակցել համերգին:

Դիտվել է՝ 2046

Մեկնաբանություններ